Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Օլիվեր Վարհեի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Օլիվեր Վարհեի հետ

Բրյուսել կատարած այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեմ առ դեմ հանդիպել է ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ։

Եվրահանձնաժողովում կայացած նիստում նշվել է Եվրոպական խորհրդի պատմական որոշումը՝ Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու վերաբերյալ։ Վարչապետի խոսքով՝ այս որոշումը հիմք դրեց մի նոր փուլի, որը պետք է Վրաստանը բերի ԵՄ անդամակցության։

Վարչապետը նշել է, որ Վրաստանը շուտով ներկայացրել է Խորհրդի կողմից սահմանված 12 առաջնահերթությունների լուծմանն ուղղված գործողությունների ծրագիր։ Աշխատանքային գործընթացն ապահովում է խորհրդարանի, կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության լիարժեք ներգրավվածությունը։

Վարչապետը հույս է հայտնել, որ Վրաստանի կողմից Եվրամիության հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման արդյունքում երկիրը կստանա անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Վարչապետը նաև նշել է, որ 2021-2027 թվականների ասոցացման նոր օրակարգը կլինի Վրաստանի բարեփոխումների հավակնոտ գործողությունների ծրագրի հիմնական հիմքը։ Զրույցում շոշափվել են Եվրամիության հետ տնտեսական և ոլորտային ինտեգրման կարևորությունը, առևտրի և դրա հետ կապված այլ հարցեր։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Օլիվեր Վարհեյին Վրաստանի հավակնոտ ծրագրերի իրականացման գործում անձնական ներդրման և աջակցության համար։

Հանդիպմանը քննարկվել է նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, որի ընթացքում վարչապետը ևս մեկ անգամ հայտնել է Վրաստանի համերաշխությունը ուկրաինացի ժողովրդին։