Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անիկեն Հադֆելդտի հետ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկված հարցերի թվում են եղել երկու երկրների միջև առկա գործընկերային հարաբերությունների աճող դինամիկան և ապագա համագործակցության խորացման հեռանկարները։
«Նշվեց, որ տարիների ընթացքում Նորվեգիայի՝ որպես Վրաստանին խոշորագույն միջազգային դոնորներից մեկի զգալի օգնությունը մեծապես նպաստել է երկրի ժողովրդավարական բարեփոխումներին և ինստիտուցիոնալ արդիականացմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Ընդգծվել է սերտ քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Անիկեն Հադֆելդին Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրոպական ինտեգրմանը ցուցաբերած ամուր աջակցության համար։
Զրույցում շոշափվել է Սեւծովյան միության ամրապնդման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը։ Նշվել է, որ Վրաստանը ռազմավարական դիրք ունի Եվրամիության էներգետիկ անվտանգության համար։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանը Եվրոպայի հուսալի գործընկերն ու դաշնակիցն է տարածաշրջանում։
Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն»,- ասվում է վարչապետի մամուլի ծառայությունում։