Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ըստ կառավարության աշխատակազմի՝ միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստից առաջ կառավարության աշխատակազմում տեղի ունեցած դեմ առ դեմ հանդիպմանը կողմերը քննարկել են երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը, որն անցել է նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակ։

«Ինչպես վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների անցումը ռազմավարական գործընկերության մակարդակի կամրապնդի երկրների միջև համագործակցությունը։

Վարչապետները քննարկել են երկրների միջև համագործակցության օրակարգի հիմնական հարցերը և գնահատել միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի դինամիկան։ Ուշադրություն է դարձվել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական, տրանսպորտի, լոգիստիկայի և մշակույթի ոլորտներում համագործակցությանը։

Կողմերը քննարկել են նաև տնտեսության ոլորտում համագործակցության նոր ուղղություններն ու համագործակցության նոր հեռանկարները։ Ընդգծվել է երկու երկրների միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի դերը, որը կարեւոր հարթակ է երկրների միջեւ կապերի ամրապնդման համար։

Քննարկված հարցերի թվում էին անվտանգության միջավայրն ու մարտահրավերները տարածաշրջանում և աշխարհում։ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու կարևորությունը և նշել, որ խաղաղության և կայունության ապահովումը նոր հնարավորություններ կբերի տարածաշրջանին։

Հանդիպմանը նշվել է Վրաստանի կարևոր դերն ու ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում, այդ թվում՝ Թբիլիսիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների վարչապետների հանդիպումը։ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը շարունակում է իր պատրաստակամությունը հայտնել՝ ուղղորդելու ջանքերը տարածաշրջանի խաղաղ զարգացման համար»,- ասված է տեղեկատվության մեջ։