Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Նենսկրա-Հէկ»-ի ներդրող ընկերության գործադիր տնօրենի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Նենսկրա-Հէկ»-ի ներդրող K-Water ընկերության գործադիր տնօրեն Պակ Չժե Հեոնի հետ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության աշխատակազմում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ և նախատեսվող էներգետիկ ծրագրերի իրականացման ընթացքը։
«Ընդգծվել է էներգիայի կայուն և վերականգնվող աղբյուրներում ներդրումների կարևորությունը։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը ներդրողներին բարենպաստ ներդրումային միջավայր է առաջարկում։
Վարչապետը նշել է, որ հաշվի առնելով երկրի ազգային շահերը՝ կարևոր է պետության մասնակցությունը խոշոր ՀԷԿ-երի կառուցմանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ «Նենսկրա-ՀԷԿ»-ը կարևոր է երկրի տնտեսական առաջընթացի, էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության համար։
Հանդիպմանը նշվել է, որ կարևոր է ՀԷԿ-ի շինարարության արագացումը և ծրագրի ավարտը ժամանակին:
«Նենսկրա-Հէկ»-ը խոշորագույն ներդրումային նախագծերից է, որը նախատեսում է Սվանեթիի շրջանում կառուցել 280 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան։ Ծրագրի ներդրումային ծավալը կազմում է մեկ միլիարդ 50 միլիոն դոլար։
Հանդիպմանը մասնակցել են Կորեայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իմ Դոն Օփը, փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեն»,- նշված է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: