Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ռազմաօդային ուժերի ֆելդմարշալ Ստյուարտ Ֆիչին:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, կառավարության վարչությունում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում երկրի ձեռնարկած քայլերը: Նշվեց, որ չնայած կորոնավիրուսի համաճարակին, կարևոր է 2021 թվականին էլ ավելի խորացնել և ամրապնդել համագործակցությունը:

«Զրույցը կենտրոնացավ ՆԱՏՕ-Վրաստան նոր բովանդակային փաթեթի վրա, որը նոր հնարավորություններ է ստեղծում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերություններում:

«Հատուկ ուշադրություն է դարձվել Սևծովյան անվտանգության կարևորությանը` ընդհանուր եվրաատլանտյան անվտանգության ապահովման գործում և այս գործընթացում ՆԱՏՕ-Վրաստան սերտ համագործակցության կարևորությանը», – ասացին վարչապետի մամուլի ծառայության գրասենյակից:

Նրանց խոսքով, վարչապետը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը խոսել են նաև ընդհանուր եվրատլանտյան անվտանգության պահպանման գործում և Աֆղանստանում առաքելությունն ավարտելու վերաբերյալ Վրաստանի դերի: Կառավարության ղեկավարը նշել է, որ վրացական ստորաբաժանումները նույնպես կլքեն Աֆղանստանը՝ համաձայն ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցի և ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի հետ համակարգմամբ: Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ շեշտեց, որ Վրաստանի համար, որպես միջազգային հանրության անդամի, չափազանց կարևոր է, որ Աֆղանստանը այլևս երբեք ահաբեկիչների ապաստարանը չդառնա, և որ վրացական պետությունը հպարտ է այդ նպատակի իրականացման գործում իր ներդրմամբ: