Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։
Նրանց փոխանցմամբ, կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների հետագա խորացման կարևորությանը։ Նշվել է, որ Մոնտենեգրոյի մասնակցությունը «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումին» կապերն ամրապնդելու հնարավորություն է։
«Զրույցն անդրադարձել է նաեւ բարձր մակարդակի երկկողմ այցերի ակտիվացմանը։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մոնտենեգրոյի վարչապետին «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումին» մասնակցելու համար»,- նշվում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։