Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Mivtach Shamir Holding-ի նախագահ Մեիր Շամիրի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Mivtach Shamir Holding-ի նախագահ Մեիր Շամիրի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Mivtach Shamir Holding»-ի նախագահ Մեիր Շամիրի հետ։ Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի գրասենյակը։

Իրենց հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկրի ներդրումային ներուժը և հետագա համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի ռազմավարական կարևոր դիրքին, միջազգային այցելուների թվի աճին և երկրում բարենպաստ հարկային պայմաններին։

«Mivtach Shamir»-ը խոշորագույն հոլդինգներից է, որն ավելի քան 30 տարի գործում է իսրայելական շուկայում անշարժ գույքի, էներգետիկայի, ֆինանսների և տեխնոլոգիաների ոլորտներում։ Ընկերությունը ներկայացված է նաև Հնդկաստանում և ԱՄՆ-ում։