Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ։

Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա հարաբերությունները։

Իրակլի Ղարիբաշվիլին ուշադրություն է հրավիրել Վրաստանի օկուպացված տարածքներում անվտանգության և հումանիտար ծանր իրավիճակի վրա։ Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը լիովին հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը։

Հանդիպմանը քննարկվել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Քենթերբերիի արքեպիսկոպոսը երկրում է տարածաշրջանային այցի շրջանակներում՝ աջակցելու խաղաղությանը:

Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը, Անգլիայի եկեղեցու տնտեսական հարցերով ազգային խորհրդական Ջերեմի Մորիսը, Անգլիայի եկեղեցու խաղաղության բանագնաց Ջեյմս Մեգորանը, վրացական կողմից կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։