Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Կատարի ներդրումային ընկերության գործադիր տնօրենին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Կատարի ներդրումային ընկերության գործադիր տնօրենին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Կատարի ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Մանսուր Բին Իբրահիմ Ալ Մահմուդի հետ հանդիպմանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանի կայուն շուկայական տնտեսությունը և ենթակառուցվածքները լայն հնարավորություններ են ընձեռում գործընկերների հետ նոր հարաբերություններ հաստատելու համար։

«Ես արդյունավետ զրույց ունեցա Կատարի ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Մանսուր բին Իբրահիմ Ալ Մահմուդի հետ։ Մենք քննարկել ենք Վրաստանի գործարար գործընկերության ներուժը և ապագա համագործակցության հեռանկարները։ Մեր կայուն շուկայական տնտեսությունը և ենթակառուցվածքները լայն հնարավորություններ են տալիս գործընկերների հետ նոր հարաբերություններ հաստատելու համար»,- նշում է վարչապետը։