Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իսրայելի Պետության նախագահ Իսահակ Հերցոգի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իսրայելի Պետության նախագահ Իսահակ Հերցոգի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իսրայելի Պետության նախագահ Իսահակ Հերցոգի հետ։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության դինամիկան։

«Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Վրաստանի և Իսրայել պետության միջև գործընկերությունն ու բարեկամությունը միշտ բարձր մակարդակի վրա է։

Քննարկված թեմաների թվում են եղել Մերձավոր Արևելքի ընթացիկ իրադարձությունները։ Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը դատապարտում է Իսրայել պետության և նրա քաղաքացիների դեմ իրականացված ահաբեկչությունները։ Իրակլի Ղարիբաշվիլին և Իսահակ Հերցոգը կիսվել են իրենց տեսակետներով անվտանգության տեսանկյունից առկա մարտահրավերների վերաբերյալ։

Դավոսում կայացել է Վրաստանի վարչապետի և Իսրայելի պետության նախագահի հանդիպումը»,- ասված է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։