Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Բաքվի «Գանջելիք» կառավարական նստավայրում կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Կառավարության ղեկավարն Ադրբեջանի նախագահի անձնական հրավերով SPECA տնտեսական համաժողովին մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով։

Հանդիպմանը ուշադրություն է դարձվել երկու երկրների դարավոր, բարիդրացիական, բարեկամական հարաբերություններին, նշվել է, որ Ադրբեջանը Վրաստանի առաջատար առեւտրային գործընկերներից է։ Քննարկվել են երկրների միջև ռազմավարական համագործակցության հարցերը (առևտրատնտեսական, էներգետիկա, տրանսպորտ, լոգիստիկա), միաժամանակ՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև կարևոր նախագծերը: Միջին միջանցքի զարգացման հեռանկարները, որը ներառում է երկաթուղու արդիականացում, նավահանգիստների, ճանապարհների ընդլայնում, շինարարություն և զարգացում, Արեւելք-Արեւմուտք արագընթաց ավտոմայրուղու եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի կառուցումը, որը, կառավարության ղեկավարի խոսքով, էլ ավելի կամրապնդի երկու երկրների տրանսպորտային ներուժը։

Նշվել է, որ ապագայում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կդառնա Եվրոպա-Կովկաս-Ասիա երկաթուղային միջանցքի մաս։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասի կանաչ էներգետիկ ռեսուրսները Եվրամիության շուկա մատակարարելու լայնածավալ նախագծի՝ Սեւծովյան ստորջրյա մալուխի մշակման խնդրին և դրա առանձնահատուկ կարևորությանը։

Կողմերը քննարկել են աշխարհի և տարածաշրջանի անվտանգության խնդիրները։ Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Ադրբեջանը շատ շուտով խաղաղության պայմանագիր կստորագրի Հայաստանի հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։