Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հունգարիայի պաշտպանության նախարար Քշիշտոֆ Սալայ-Բոբրովնիչկիի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հունգարիայի պաշտպանության նախարար Քշիշտոֆ Սալայ-Բոբրովնիչկիի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հունգարիայի պաշտպանության նախարար Քշիշտոֆ Սալայ-Բոբրովնիչկիի հետ։

Ինչպես հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են Վրաստանի և Հունգարիայի միջև ռազմավարական գործընկերության հարցերը և հետագա հարաբերությունների հեռանկարները։ Նրանց տվյալներով՝ հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության ոլորտում համագործակցությանը։ Զրույցում անդրադարձ է եղել Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը։

Նա նշել է Հունգարիայի ուժեղ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը։

Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և Վրաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն»,- ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։