Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի դեսպանին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի դեսպանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրաժեշտի հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին և տարբեր ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարներին։

Նրանց տվյալներով՝ նրանք քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը։ Նշվել է, որ Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել և աջակցել խաղաղ գործընթացին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել հայ դիվանագետին՝ երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում մատուցած ծառայության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։