Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններին և հետագա համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։ Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության հարցեր։

Նշվել է, որ Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը մշտապես զարգանում է դրական դինամիկայով, ինչն էլ ավելի է ամրապնդում բարիդրացիական հարաբերությունները։

Հանդիպմանը խոսվել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Ընդգծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը և ասվել է, որ բոլոր կողմերի ընդհանուր շահերից է բխում իրավիճակի ժամանակին դեէսկալացումը և չլուծված խնդիրների լուծման համար երկխոսության վերսկսումը։

Նշվել է, որ այս առումով Վրաստանի առաջարկած խաղաղ հարեւանության նախաձեռնությունը կողմերի համար կարող է ամուր հիմք դառնալ միմյանց նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։