Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկված հիմնական հարցը եղել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում։ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ կարևոր է ապագայում զարգացնել երկխոսության դրական դինամիկան։

Հանդիպմանը քննարկվել է խաղաղ հարեւանության նախաձեռնությունը և ընդգծվել դրա դերը տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման գործում։

Նաև ուշադրություն է դարձվել Վրաստանի և Հայաստանի միջև առկա և ապագա համագործակցության հեռանկարներին, այդ թվում՝ տնտեսական և երկկողմ առևտրային հարաբերությունների ուղղությամբ։

Նրանք քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Կառավարության ղեկավարը և ՀՀ արտաքին գործերի նախարարը, խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, նշել են, որ կարևոր է համատեղ ջանքեր գործադրել մարտահրավերներին դիմակայելու համար։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Հայաստանի ցուցաբերած ամուր աջակցության համար։

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։