Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեի հետ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գիորգի Շարվաշիձեին կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։
Հանդիպումը տեղի է ունեցել կառավարության վարչությունում։