Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցում է Դոհայի ամենամյա տնտեսական համաժողովին։ Այցի ընթացքում վարչապետը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների խորացման հեռանկարները։

Զրույցի ընթացքում նշվել են Վրաստանի և Ղազախստանի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել առկա համագործակցության հետագա խորացման համար։