Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Գերմանիայի դեսպանին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Գերմանիայի դեսպանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պիտեր Ֆիշերին։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներածական հանդիպմանը շոշափվել են Վրաստանի և Գերմանիայի հարաբերությունները և համագործակցության ապագա հեռանկարները։ Հույս է հայտնվել, որ նոր դեսպանի գործունեությունը կնպաստի Վրաստանի և Գերմանիայի միջև ավանդական ամուր և բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Ընդգծվել է, որ Վրաստանին և Գերմանիային կապում են բարեկամական հարաբերությունները և վստահելի գործընկերությունը։ Ուշադրություն է դարձվել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Գերմանիայի աջակցության կարևորությանը, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրմանը։

Նշվել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Գերմանիայի դերը՝ որպես զարգացման առաջատար գործընկեր, որն արդյունավետ կերպով օգնություն է իրականացնում KfW-ի, GIZ-ի և գերմանական այլ կառույցների միջոցով։

Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը մասնակցել է Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Տանյա Հաթը։