Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ։

Ըստ Վրաստանի կառավարության վարչակազմի, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ֆրանսիայի միջև առկա հարաբերությունները և ապագա համագործակցության հեռանկարները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

«Նշվեց, որ Վրաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ուժեղ և ակտիվ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև օկուպացված տարածքների չճանաչման ուղղությամբ գործադրվող ամենամեծ ջանքերը։ Ընդգծվել է երկրների միջև բարձր մակարդակի այցերի փոխանակման կարևորությունը։

Քննարկվել է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հեռանկարը և նշվել է այդ ուղղությամբ Ֆրանսիայի աջակցության կարևորությունը։ Ընդգծվել է, որ Վրաստանը շարունակում է առաջ մղել եվրոպական արժեքներն ու շահերը, ինչպես նաև կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար։ Նշվել է այս տարի թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրման գործընթացում Վրաստանին Ֆրանսիայի աջակցության կարևորությունը»,- ասվում է տեղեկատվության մեջ։