Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ֆրանսիական «EDF» էներգետիկ ընկերության փոխնախագահի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ֆրանսիական «EDF» էներգետիկ ընկերության փոխնախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ֆրանսիական «EDF» էներգետիկ ընկերության փոխնախագահ, միջազգային տնօրեն Բեատրիս Բուֆոնի հետ։

Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանում վստահելի և բարենպաստ գործարար միջավայրին։

Քննարկվել են երկրի ներուժը էներգետիկ ոլորտում։ Նշվել է, որ այս առումով Վրաստանը զարգացման ակտիվ փուլում է։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել էներգետիկ ոլորտի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի վրա։ Այստեղ ընդգծվել է ժամանակակից, թափանցիկ և մրցունակ էներգետիկ շուկայի կարևորությունը։

«EDF»-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Վրաստանում վերականգնվող էներգիայի ոլորտում, հիմնականում հիդրոէլեկտրակայաններում, ինչպես նաև հետաքրքրություն է հայտնել հողմային և արևային նախագծերի նկատմամբ։

Իրակլի Ղարիբաշվիլին Բեատրիս Բուֆոնին հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը համագործակցել ֆրանսիական էներգետիկ ընկերության հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։