Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է FIBA-ի Եվրոպայի նախագահին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է FIBA-ի Եվրոպայի նախագահին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպայի FIBA-ի նախագահ Թուրգայ Դեմիրելի հետ։

Կողմերը քննարկել են վրացական բասկետբոլի ոլորտում առկա իրավիճակը և զրուցել Եվրոբասկետ 2022-ի աշխատանքային գործընթացների մոնիտորինգի արդյունքների մասին։

Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրգայ Դեմիրելը ամփոփել են բասկետբոլի ասպարեզում վրացի մարզիկների ձեռք բերած հաջողությունները և նախանշել հետագա համագործակցության հեռանկարները։

Վարչապետի խոսքով, ողջունելի է, որ FIBA-ի Եվրոպայի խորհրդի անդամների թվում է նաև Վրաստանի բասկետբոլի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գիորգի Քարթվելիշվիլին, ով FIBA-Եվրոպայի խորհրդի անդամ է և FIBA-Եվրոպայի իրավաբանական հանձնաժողովի նախագահ։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) ղեկավարների այցը Թբիլիսի ևս մեկ անգամ հաստատում է վրացական բասկետբոլին ցուցաբերվող հատուկ ուշադրությունը և դա վստահության բարձր ցուցանիշ է։

Հանդիպումը տեղի է ունեցել կառավարության աշխատակազմում, որին ներկա են եղել FIBA-ի Եվրոպայի առաջին փոխնախագահ, Ֆրանսիայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Ժան-Պիեռ Սյուտատը, FIBA Եվրոպայի գործադիր տնօրեն Կամիլ Նովակը, Վրաստանի բասկետբոլի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, FIBA-ի Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրոպայի իրավաբանական կոմիտեի նախագահ Գիորգի Քարթվելիշվիլին և Վրաստանի բասկետբոլի ազգային ֆեդերացիայի նախագահ Պաատա Գուրասպաուլին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։