Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ։

Ինչպես հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, վարչապետի Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկվել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։

Իրակլի Ղարիբաշվիլին տեղեկատվություն է տրամադրել Օլիվեր Վարհեի 12 առաջարկությունների կատարման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերի մասին։

Օլիվեր Վարհեյսի հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը և հույս հայտնել, որ 12 առաջնահերթ բարեփոխումների իրականացման ուղղությամբ Վրաստանի ջանքերը պատշաճ կերպով կարտացոլվեն Եվրահանձնաժողովի զեկույցում, և Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա տրամադրել Վրաստանի թեկնածուի կարգավիճակ։

Հանդիպմանը քննարկվել են նաև Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները և ասոցացման համաձայնագրի շրջանակներում երկրի կողմից իրականացվող բարեփոխումները։ Ուշադրություն է դարձվել աշխարհում ընթացող գործընթացներին։

Իրակլի Ղարիբաշվիլին և Օլիվեր Վարհեյը մտքեր են փոխանակել անվտանգության տեսանկյունից առկա մարտահրավերների վերաբերյալ։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել եվրահանձնակատարին՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Վրաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։