Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ։

Վրաստանի կառավարության հաղորդմամբ՝ հանդիպմանը վարչապետ Օլիվեր Վարհեյը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների կատարման դրական դինամիկայի և Եվրամիության առաջարկությունների լիարժեք իրականացման ուղղությամբ պետության ջանքերի մասին։

«Իրակլի Ղարիբաշվիլին ուշադրություն է հրավիրել երկրի եվրոպական հեռանկարը ճանաչելու պատմական որոշման վրա և ընդգծել տարվա վերջին Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու ռազմավարական նշանակությունը։

Հանդիպմանը շեշտը դրվել է Սևծովյան տարածաշրջանում կապակցման նախաձեռնությունների և այդ առումով Վրաստանի և Եվրամիության միջև տրանսպորտային, էներգետիկ և ենթակառուցվածքային կապերի խորացման հնարավորությունների վրա։

Կողմերը խոսել են նաև տարածաշրջանում տիրող անվտանգության իրավիճակի մասին։ Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանը աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»,- ասված է պաշտոնական տեղեկատվության մեջ։