Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպումից լուսանկար է հրապարակել Twitter-ում։

Վարչապետը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Իրակլի Ղարիբաշվիլին համաշխարհային առաջնորդների հետ միասին կմասնակցի Փարիզի խաղաղության ֆորումին։

Կառավարության ղեկավարությունից հայտնում են, որ աշխատանքային այցի շրջանակներում վարչապետը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա։