Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Emaar Properties» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Emaar Properties» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Emaar Properties» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Մոհամմադ Ալի Ռաշեդ Ալաբարի հետ։

Կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են տարբեր ուղղություններով նախագծերի իրականացման ընթացքը։

Նշենք, որ կոնկրետ նախագծեր ուսումնասիրելու նպատակով ընկերության ներկայացուցիչներն արդեն մի քանի անգամ այցելել են Վրաստան։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի կառավարությունը ողջունում է «Emaar Properties»-ի՝ երկրում ներդրումներ կատարելու ցանկությունը։

«Emaar Properties»-ը անշարժ գույքի զարգացման բազմազգ ընկերություն է, որը հիմնված է Արաբական Միացյալ Էմիրություններում: Ընկերությունն ունի ավելի քան 30 միլիարդ ակտիվներ ամբողջ աշխարհում և գործում է Ասիայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ երկրներում:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։