Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «EBRD»-ի տնօրենների խորհրդի անդամների հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «EBRD»-ի տնօրենների խորհրդի անդամների հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «EBRD»-ի տնօրենների խորհրդի անդամների հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Վրաստանի կառավարության և «EBRD»-ի միջև հաջող համագործակցությունը և այն կարևոր ծրագրերը, որոնք իրականացվում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ:

Նշվել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Վրաստանում 283 նախագծերում ներդրել է մոտ 5 մլրդ եվրո։

Վարչապետի խոսքով, «EBRD»-ի աջակցությունն անգնահատելի է երկրի առաջնահերթ ոլորտների ֆինանսավորման առումով։

Հույս է հայտնվել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում։ Զրույցն անդրադարձել է երկրում ընթացող կառուցվածքային բարեփոխումներին և ժողովրդավարական զարգացման ճանապարհին ձեռք բերված առաջընթացին։ Ուշադրություն է դարձվել, որ չնայած առկա մարտահրավերներին, Վրաստանի կառավարության արդյունավետ քաղաքականությունը վերջին երկու տարում երկրին բերել է երկնիշ տնտեսական աճ։

Բացի այդ, ուշադրություն է դարձվել կոնկրետ ցուցանիշներին, այդ թվում՝ զբոսաշրջության ուղղությամբ դրական միտումներին։ Կողմերը խոսել են նաև խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի մասին, որոնք իրականացվում են երկրի էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության բարձրացման նպատակով։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։