Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Դիեգո Կոլասին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Դիեգո Կոլասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Դիեգո Կոլասի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների հարաբերություններին և համագործակցության ապագա հեռանկարներին։

Նշվել է, որ Ֆրանսիան Վրաստանի բարեկամն ու վստահելի գործընկերն է։ Ընդգծվել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հաստատուն դիրքորոշումը երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և աջակցությունը Վրաստանի օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականությանը։ Ընդգծվել է Ֆրանսիայի դերը՝ որպես Վրաստանին այս տարիների ընթացքում ամենամեծ միջազգային դոնոր, ժողովրդավարական բարեփոխումների, ինստիտուցիոնալ արդիականացման և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից։

Հրաժեշտի հանդիպմանը կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետին Վրաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացման գործում ներդրած ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։