Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոհան Էլիաշի հետ։

Ըստ կառավարության վարչակազմի, Բակուրիանիում կայացած հանդիպմանը քննարկվել է 2023 թվականի ազատ ոճի, սնոուբորդի և ֆրիսկիի աշխարհի առաջնության ընթացքը։

Նշվել է, որ ձմեռային մարզաձեւերում Վրաստանում առաջին անգամ է անցկացվում նման մասշտաբային սպորտային մրցույթ, որին մասնակցում են 42 երկրի շուրջ 700 մարզիկներ։ Աշխարհի առաջնությանը վրացի մարզիկների մասնակցությունը նրանց համար լավ փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն է, որը նրանք կօգտագործեն հետագա մրցումներում։

Զրույցն անդրադարձել է Բակուրիանիում Վրաստանի կառավարության աջակցությամբ իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին։ Նշվել է, որ Վրաստանի կառավարությունը Բակուրիանիում իրականացվող ծրագրերի համար հատկացրել է 270 մլն լարի։ Առաջնության շրջանակներում կառուցվել է երեք նոր ճոպանուղի, կազմակերպվել է վեց նոր ուղի։ Բացի այդ, 30 կիլոմետրանոց հատվածում տեղադրվել է եվրոպական չափանիշների ժամանակակից ձյունապատման համակարգ։

Ինչպես նշել է Յոհան Էլիաշը, նման բարձր մակարդակի մրցույթ Վրաստանում առաջին անգամ է անցկացվում, և ամեն ինչ կազմակերպվում է ամենաբարձր մակարդակով։ Նրա խոսքով, մեծ աշխատանք է կատարվել կազմկոմիտեի կողմից:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։