Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միշել Վիոնի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միշել Վիոնի հետ։
Կողմերը խոսել են 2023 թվականին նախատեսված դահուկավազքի աշխարհի առաջնության մասին, որը պետք է անցկացվի Բակուրիանիում։ Վրաստանն այն 14 երկրներից մեկն է, որտեղ անցկացվել է դահուկային սպորտի աշխարհի առաջնությունը։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Միշել Վիոնին համագործակցության համար և նշել, որ շատ կարևոր է լեռնադահուկային և ձմեռային հանգստավայրերի զարգացումը, վրացի մարզիկների պատրաստումը համաշխարհային մակարդակի մրցումներին։ Հանդիպմանը նշվել է, որ 2021-2022 թվականների ձմեռային սեզոնի ընթացքում Բակուրիանիում անցկացվել է հսկա սլալոմում Եվրոպայի գավաթի խաղարկությունը։ Առաջնության հյուրերը նշեցին, որ միջոցառումը կազմակերպվել է համաշխարհային ստանդարտների մակարդակով։
Նշենք, որ Վրաստանի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել 2022 թվականի միջոցառումները միջազգային չափանիշների մակարդակով կազմակերպելու համար։ Ստեղծվել է ձնեցման նոր համակարգ, ստեղծվել են ժամանակակից չափանիշների դահուկային սահուղիներ, ճոպանուղի, ավելի քան 1,5 մլն լարիի գույք և մոտ 1,4 մլն լարի արժողությամբ ձյունը խտացնող մասնագիտացված սարքավորումներ։ 2023 թվականին նախատեսված առաջնության ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար նախատեսվում է կառուցել արհեստական լճեր, կազմակերպել արհեստական հաշվարկային համակարգ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 240 մլն լարի։
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին, Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության տնօրեն Իրակլի Ճիրաքաձեին, դահուկային սպորտի ֆեդերացիայի Զուրաբ Կոստավան:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։