Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպական միության խորհրդի նախագահ Յան Լիպավսկու հետ։

Հանդիպմանը Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Եվրամիության խորհրդի նախագահության ժամանակ Չեխիայի արտաքին գործերի նախարարի այցը Վրաստան ընդգծում է Չեխիայի ամուր աջակցությունը Վրաստանի առաջնահերթություններին։ Այս համատեքստում ընդգծվել է Չեխիայի Հանրապետության աջակցության կարևորությունը եվրաինտեգրման գործընթացում։

Զրույցն անդրադարձել է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած կարևոր առաջընթացին։ Իրակլի Ղարիբաշվիլին Չեխիայի արտաքին գործերի նախարարին տեղեկացրել է ԵՄ հանձնարարականների իրականացման դինամիկայի մասին։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Եվրոպական միության նախաձեռնած Եվրոպական քաղաքական միության առաջին գագաթնաժողովին, որն անցկացվել է Պրահայում։ Նշվել է, որ գագաթնաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք կարևոր և հետաքրքիր քննարկումներ, որտեղ մասնակից առաջնորդները քննարկել են առկա մարտահրավերներն արդյունավետ լուծելու ուղիները։

Քննարկված հարցերի թվում է եղել տարածաշրջանում և աշխարհում առկա անվտանգության միջավայրը։ Ընդգծվել է Վրաստանի առանցքային ռազմավարական դիրքը։ Վարչապետը նշել է, որ Վրաստանը կարող է կարևոր դեր խաղալ տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացման և Եվրոպայի էներգամատակարարման ապահովման գործում և նշել, որ Վրաստանը Եվրամիության հուսալի գործընկերն ու դաշնակիցն է տարածաշրջանում։