Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Բուլղարիայի դեսպանին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Բուլղարիայի դեսպանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վեսելին Վալկանովի հետ։

Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ ներածական հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները։ Երկու երկրների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն է հայտնվել առկա ներուժի լիարժեք օգտագործման համար։ Նշվել է, որ Բուլղարիան Վրաստանի առևտրային գործընկերների առաջին տասնյակում է։ Վեսելին Վալկանովը ևս մեկ անգամ հաստատել է Իրակլի Ղարիբաշվիլիին Բուլղարիայի աջակցությունը Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանը, ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում ընթացող պատերազմին և տարածաշրջանում ու աշխարհում անվտանգության ծանր իրավիճակին։ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Վեսելին Վալկանովին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։