Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Բորիս Ջոնսոնի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Բորիս Ջոնսոնի հետ

Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերությունը և երկու երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունները եղել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի քննարկման հիմնական թեմաները։

Իրակլի Ղարիբաշվիլին Մադրիդ կատարած այցի ընթացքում հանդիպել է Բորիս Ջոնսոնի հետ։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության վարչապետին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ինտեգրմանը ցուցաբերած անսասան աջակցության համար և հույս է հայտնել, որ գործընկերությունը ավելի կխորանա ժողովրդավարացման և բարեփոխումների արդյունքում։

Իրակլի Ղարիբաշվիլին Բորիս Ջոնսոնին հարմար ժամանակ հրավիրել է Վրաստան։