Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Bloomberg-ի գլոբալ տնօրենի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Bloomberg-ի գլոբալ տնօրենի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Bloomberg-ի գլոբալ տնօրեն Թոդ Բայերի հետ։

Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանն անդրադարձ է եղել Վրաստանի կառավարության և «Բլումբերգ»-ի արդյունավետ համագործակցությանը։ Վարչապետը և «Բլումբերգ»-ի գլոբալ տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը և քննարկել հետագա համագործակցության հեռանկարները։

Թոդ Բայերն Իրակլի Ղարիբաշվիլիին ներկայացրել է համատեղ իրականացվող A Pleasure Doing Business արշավի ամփոփ ներկայացումը։

Արշավի շրջանակներում պատրաստվել է Վրաստանի մասին գովազդ և նախատեսվում է նաև մարքեթինգային արշավ, որի օգնությամբ միլիոնավոր մարդիկ իմացել են Վրաստանում բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայրի մասին։ Նշվել է, որ «Բլումբերգը», Վրաստանի կառավարության հետ համագործակցության մանդատի շրջանակներում, միջազգային մեդիա արշավների միջոցով նպաստում է Վրաստանի դիրքավորմանը որպես տարածաշրջանային հանգույցի։

Քարոզարշավի ընթացքում «Բլումբերգն» ակտիվորեն համագործակցել է կառավարության վարչակազմի, «Արտադրիր Վրաստանում» գործակալության և Զբոսաշրջության ազգային վարչության հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։