Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է բիզնես ասոցիացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է բիզնես ասոցիացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Կառավարության ղեկավարը բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում տիրող տնտեսական իրավիճակը։
Նշվել է, որ աշխարհում ստեղծված բարդ իրավիճակի և հոռետեսական սպասումների ֆոնին Վրաստանն ունի աննախադեպ բարձր, երկնիշ տնտեսական աճ։
Վարչապետի խոսքով, կառավարության ձեռնարկած արդյունավետ և խելամիտ քայլերով Վրաստանի տնտեսությունը արագ վերականգնվեց և 2021 թվականին տնտեսության իրական աճը կազմել է 10,4%, իսկ 2022 թվականի 8 ամիսների ընթացքում արձանագրվել է տնտեսական աճի 10.3% ցուցանիշ:
Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է կառավարության և բիզնես հատվածի միջև համագործակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել բիզնես ասոցիացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար։
Հանդիպմանը բիզնես ասոցիացիայի նախագահ Սոսո Փխակաձեն ներկայացրել է ասոցիացիայի ցուցանիշի երրորդ եռամսյակի արդյունքները։ Արդյունքները հստակորեն արտացոլում են բիզնես հատվածի դրական դինամիկան։ Հանդիպումն անցել է երկխոսության ռեժիմով։ Ասոցիացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչները նրանց ուղղեցին համապատասխան և կարևոր հարցեր։
Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի գրասենյակը։