Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Բաքվի քաղաքապետի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Բաքվի քաղաքապետի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Բաքվի քաղաքապետ Էլդար Ազիզովի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում շոշափվել են երկու երկրների սերտ համագործակցության հիմնական ոլորտները։ Նշվել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը երկխոսության, բարեկամության և համագործակցության լավ փորձ ունեն, ինչը բերել է ամուր ռազմավարական գործընկերության։

Վարչապետը նշել է, որ տարածաշրջանային համագործակցության խորացումը բխում է երկու երկրների ընդհանուր շահերից։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանը, որպես վստահելի գործընկեր, կշարունակի զգալի ներդրում ունենալ համատեղ նախագծերի իրականացման և զարգացման գործում։

Զրույցն անդրադարձել է տարածաշրջանում և աշխարհում անվտանգության իրավիճակին։ Ընդգծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը։

Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆայգ Գուլիևը և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։