Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Կլաուդիա Արփային:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկված հարցերի թվում են եղել երկրների միջև առկա սերտ համագործակցությունը, Եվրահանձնաժողովի դրական հանձնարարականը և Եվրամիության լիիրավ անդամակցության ուղղությամբ Վրաստանի ձեռնարկած կարևոր քայլերը։

Տեղեկությունների համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է Եվրահանձնաժողովի դրական հանձնարարականը Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ։

Ինչպես նշել է վարչապետը, այս հանձնարարականը Վրաստանի ինտենսիվ աշխատանքի և ձեռք բերված արդյունքների հստակ ճանաչումն է և Վրաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում ԵՄ ինտեգրման ուղղությամբ։

Իրակլի Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Ավստրիայի Հանրապետությունը կշարունակի աջակցել Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին։ Զրույցի ընթացքում ուշադրություն է դարձվել Վրաստանի և Ավստրիայի Հանրապետության միջև առկա սերտ բարեկամական հարաբերություններին։ Քննարկվել է, թե ինչ ուղղությամբ է հնարավոր ավելի խորացնել համագործակցությունը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահին՝ Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և եվրոպական ճանապարհին Ավստրիայի Հանրապետության աջակցության համար։

Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի գրասենյակը։