Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է APM Terminals ընկերության գործադիր տնօրենի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է APM Terminals ընկերության գործադիր տնօրենի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է APM Terminals ընկերության գործադիր տնօրեն Կիս Սվենդսենի հետ։

Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանի կառավարության և APM Terminals-ի համագործակցությանը։ Զրույցի ընթացքում շոշափվել են Վրաստանում նավահանգստային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները, որոնք կնպաստեն երկրի տրանսպորտային ներուժի ավելացմանը։

Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է նավահանգիստների բացության և անվտանգության կարևորությունը, որի ուղղությամբ հատկապես կարևոր է APM Terminals-ի դերը։ Հանդիպմանը մասնակցել է Փոթի APM Terminals-ի կառավարիչ տնօրեն Խուլիան Ֆերնանդեսը, իսկ վրացական կողմից՝ փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։