Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ալեքսանդր Վուչիչի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ալեքսանդր Վուչիչի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի շրջանակներում Գրանադայում հանդիպել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։

Ինչպես հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բարեկամական, երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։