Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլաևի հետ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։ Քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր։
Նշվել է, որ Վրաստանի կրթության նախարարության և Ադրբեջանի կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը կնպաստի կապերի ամրապնդմանը ակադեմիական օղակներում, բարձրագույն և արհեստագործական ուսումնարաններում:
Ընդգծվել է, որ վրացական կողմը կշարունակի աշխատել հանրակրթական հաստատություններում ուսուցիչների որակավորման բարձրացման և մասնագիտական զարգացման ուղղությամբ, ինչպես նաև Վրաստանի ադրբեջանալեզու և Ադրբեջանի վրացալեզու դպրոցների դասագրքերի ուղղությամբ:
Նշվել է, որ Վրաստանի կառավարությունը հավատարիմ է մնում որակյալ կրթության հասանելիության բարձրացմանը և ադրբեջանցի ուսանողների պետական լեզվի իմացության բարձրացմանը, ինչը կարևոր է նրանց լիարժեք ինտեգրմանը՝ ժողովրդավարական զարգացման գործընթացում ապահովելու համար:
Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը։
Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը։