Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Կամրան Ալիեւի հետ:
Կառավարության աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը խոսվել է Ադրբեջանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության մասին: Ընդգծվեց երկու երկրների ռազմավարական գործընկերության կարևորությունը:
Շեշտը դրվեց տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների վրա և ընդգծվեց համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության կարևորությունն այս առումով:
Կառավարության աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն և Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆայգ Գուլիևը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: