Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ։

Կառավարության վարչակազմի տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։

«Ընդգծվել է, որ Վրաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սերտ համագործակցության միջոցով խորացնել տարածաշրջանային համագործակցությունը էներգետիկ անվտանգության ուղղությամբ։

Վրաստանը, որպես վստահելի տարանցիկ գործընկեր, կշարունակի զգալի ներդրում ունենալ տրանսպորտային նախագծերի իրականացման և զարգացման գործում։ Ընդգծվել է, որ այդ ռազմավարական նախագծերի իրականացումը կբարձրացնի Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների արդյունավետությունն ու անվտանգությունը Կասպից և Սև ծովերով։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի էներգետիկայի նախարարին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը Ադրբեջանի աջակցության համար և հաստատել է Վրաստանի անվերապահ աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,- ասվում է տեղեկատվության մեջ։