Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ։

Կառավարության աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության դրական դինամիկան և երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները։

«Նշվել է քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման կարեւորությունը։

Ասվել է, որ Վրաստանը և Ադրբեջանը հաջողությամբ իրականացնում են համաշխարհային և տարածաշրջանային նշանակության տարբեր տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային նախագծեր, և պատրաստակամություն է հայտնվել ապագայում ավելի սերտ համագործակցության համար՝ երկու երկրների միջև առկա ներուժն ամբողջությամբ օգտագործելու համար։

Ուշադրություն է դարձվել երկրի ներդրումային ներուժին։ Բացի այդ, նշվել է, որ Վրաստանի կառավարության առաջնահերթություններից է երկրի տարանցիկ գործառույթի ուժեղացումը և տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորումը։ Զրույցն անդրադարձել է նոր՝ Բաքու-Թբիլիսի-Կարս միացնող երկաթուղային գծի արագ տեմպերով շինարարական աշխատանքների իրականացման կարևորությանը։

Վարչապետը Ադրբեջանի պատվիրակությանը հրավիրել է այս աշնանը Թբիլիսիում կայանալիք «Մետաքսի ճանապարհի ֆորումին»,- նշված է տեղեկության մեջ: