Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Adani Group»-ի նախագահի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Adani Group»-ի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շարունակում է իր հանդիպումները Դավոսում։ Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ5 Ղարիբաշվիլին հանդիպել է «Adani Group»-ի նախագահ Գաուտամ Ադանիի հետ։

Նրանց հաղորդմամբ, զրույցի ընթացքում անդրադարձ է եղել կոնկրետ ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարներին։ Գաուտամ Ադանին հետաքրքրվել է էներգետիկայի և տրանսպորտային-լոգիստիկ ոլորտներով։

Վարչապետը խոսել է նշված ուղղությամբ Վրաստանի մեծ ներուժի և ռեսուրսների մասին։

«2022 թվականին Գաուտամ Ադանին ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը։ Նրա կարողությունը գերազանցում է 155 միլիարդ դոլարը։

«Adani Group»-ը գործում է 50 երկրում, ընկերությունում աշխատում է 23 հազար մարդ»,- հայտնել են կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունից։