Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «ACWA Power» ընկերության նախագահի և գլխավոր տնօրենի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «ACWA Power» ընկերության նախագահի և գլխավոր տնօրենի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «ACWA Power» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Պեդի Պադմանաթանի հետ։ Դավոսում կայացած հանդիպմանը քննարկվել են ներդրումային հնարավորությունները և էներգետիկ ոլորտում հնարավոր գործընկերային նախագծերը։

Վարչապետը ընկերության ներկայացուցիչներին հրավիրել է Վրաստան՝ ավելի լավ ծանոթանալու երկրի գործարար միջավայրին և ռեսուրսներին։

«ACWA Power»-ը էլեկտրաէներգիայի արտադրության առաջատար մասնավոր ընկերություն է, որը նաև զարգացնում է աշխարհում առաջին լայնածավալ կանաչ ջրածնի նախագիծը: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Սաուդյան Արաբիայում։ Ընկերությունում աշխատում է ավելի քան 3500 մարդ և ունի 75 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի ներդրումային արժեք ունեցող ակտիվների պորտֆել Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի և Հարավարևելյան Ասիայի 13 երկրներում:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։