Իրակլի Ղարիբաշվիլին գրառում է թողել Միացյալ Թագավորության դեսպանատանը բացված ցավակցական գրքում
Իրակլի Ղարիբաշվիլին գրառում է թողել Միացյալ Թագավորության դեսպանատանը բացված ցավակցական գրքում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եղել է Միացյալ Թագավորության դեսպանատանը։ Կառավարության ղեկավարը գրառում է կատարել Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահվան կապակցությամբ բացված ցավակցական գրքում և իր ցավակցությունը հայտնել Միացյալ Թագավորության դեսպան Մարկ Քլեյթոնին։

«Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել թագավորական ընտանիքին և Միացյալ Թագավորության ժողովրդին թագուհու մահվան կապակցությամբ։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Նորին Մեծություն Եղիսաբեթ II-ի մեծ ներդրմանը Համագործակցության և աշխարհում: Նա ստեղծեց դարաշրջան և ժառանգություն՝ թողնելով ազգի և երկրի ծառայության մեջ լինելը խորհրդանշող փառավոր օրինակներ: Սա մարդասիրության բարձրագույն իդեալներով ծառայություն է»,- ասված է վարչապետի ցավակցական հեռագրում։