Իրակլի Ղարիբաշվիլին Գրանադայում հանդիպել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
Իրակլի Ղարիբաշվիլին Գրանադայում հանդիպել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իսպանիայի Թագավորություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Խոսելով Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ՝ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի հաջողությունների և տարեվերջյան երկրին կարգավիճակ տալու կարևորությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ համատեքստում։

Վարչապետը Եվրահանձնաժողովի նախագահին մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացի մասին։ Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունն արել է հնարավորը՝ հանձնարարականները կյանքի կոչելու համար, և գործընթացը դեռ շարունակվում է։

Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանը սերտորեն համագործակցել է Եվրամիության և Վենետիկի հանձնաժողովի հետ հանձնարարականների կատարման գործընթացում և շարունակում է դա անել։

Իրակլի Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանի առաջընթացը և 12 առաջնահերթությունները կյանքի կոչելու ջանքերը արդարացիորեն կճանաչվեն։ Ըստ այդմ, Վրաստանը սպասում է հանձնաժողովի կողմից տարեվերջին ճիշտ քաղաքական որոշմանը։

Վարչապետն ընդգծել է նաև Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացում և նշել, որ Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։