Իրակլի Ղարիբաշվիլին Ֆրանսիա է մեկնել Էմանուել Մակրոնի հրավերով
Իրակլի Ղարիբաշվիլին Ֆրանսիա է մեկնել Էմանուել Մակրոնի հրավերով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։

Կառավարության վարչակազմի տվյալներով՝ Իրակլի Ղարիբաշվիլին աշխարհի առաջնորդների հետ միասին կմասնակցի Փարիզի խաղաղության ֆորումին։

Նրանց հաղորդմամբ՝ աշխատանքային այցի շրջանակներում վարչապետը կանցկացնի բարձր մակարդակի հանդիպումներ։