Իրակլի Ղարիբաշվիլին և Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահը քննարկել են քաղաքական գործընթացներն ու իրավիճակը բռնազավթված տարածքներում
Իրակլի Ղարիբաշվիլին և Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահը քննարկել են քաղաքական գործընթացներն ու իրավիճակը բռնազավթված տարածքներում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մաքալիստերին:

Կառավարության վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվելիք հիմնական հարցերն են եղել Վրաստան-ԵՄ ռազմավարական գործընկերությունը, առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին, իրավիճակը օկուպացված շրջաններում և ներկայիս քաղաքական գործընթացը:

«Կառավարության ղեկավարը Դեյվիդ Մաքալիստերի հետ հանդիպման ժամանակ շեշտը դրել է երկրի ամենակարևոր մարտահրավերի՝ տարածքների օկուպացիայի և գրավված տարածքներում մարդասիրական ծանր իրավիճակի վրա: Խոսքը վերաբերել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի տարեկան զեկույցին ԵՄ պաշտպանության և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ, որում գնահատվում է Ռուսաստանի գործողություններն ու օկուպացիոն քաղաքականությունը: Դեյվիդ Մաքալիստերը վերահաստատեց Եվրախորհրդարանի կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև երկրի եվրաինտեգրմանը և ժողովրդավարական զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են երկրում առկա քաղաքական գործընթացները և ԵՄ միջնորդական երկխոսությունը: Մեկ անգամ ևս շեշտվեց փոխզիջման հասնելու և գործընթացը խորհրդարան տեղափոխելու անհրաժեշտությունը: Նշվեց, որ Եվրամիության ներգրավվածությունը երկխոսության գործընթացում վերահաստատում է Վրաստանում կայունության կարևորությունը եվրոպացի գործընկերների համար», – ասված է հայտարարության մեջ: