Իրակլի Ղարիբաշվիլին և Շալվա Պապուաշվիլին Օնիից ուղևորվում են Շովիի հանգստավայր, որտեղ կծանոթանան տեղում տիրող իրավիճակին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Օնիից ուղեւորվում են Շովի հանգստավայր։
Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը Իոնիից, Իրակլի Ղարիբաշվիլին և Շալվա Պապուաշվիլին հանդիպում են անցկացրել Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության շտաբում։ Նրանք շտաբի անդամներից տեղեկություններ են լսել ընթացող փրկարարական աշխատանքների և քաղաքացիների կարիքների մասին։
Նրանք սահմանային ուղղաթիռով կմեկնեն Շովի, տեղում կծանոթանան իրավիճակին։