Իրակլի Ղարիբաշվիլին և Մարիա Կալիուրանդը քննարկել են Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացն ու ստեղծված քաղաքական իրավիճակը
Իրակլի Ղարիբաշվիլին և Մարիա Կալիուրանդը քննարկել են Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացն ու ստեղծված քաղաքական իրավիճակը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար, Մարիա Կալիուրանդի հետ:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում Վրաստանի և Եվրամիության հաջող համագործակցությունը և երկրի եվրաինտեգրման գործընթացը:

Մարիա Կալիորանդը շնորհավորեց վարչապետին, Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի հանդիպման հաջող արդյունքների կապակցությամբ և վերահաստատեց եվրաինտեգրման հանդեպ Վրաստանին ամուր աջակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրամիության միջնորդությամբ ընթացիկ քաղաքական երկխոսությունը: Նշվեց, որ երկու կողմերի համար էլ կարևոր է ջանքեր գործադրել, ապահովելու համար, որ գործընթացն անցնի կառուցողական միջավայրում և հասնեն կոնսենսուսի:

Ընդգծվել է, որ քաղաքական կուսակցությունների համար կարևոր է Վրաստանի քաղաքացիների շահերը վեր դասել իրենց սեփական շահերից և քայլեր ձեռնարկելիս առաջնորդվել երկրի երկարաժամկետ շահերով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը և Վրաստանի բռնազավթված տարածքներում անվտանգության մարտահրավերները: Ընդգծվել են Վրաստանի կառավարության խաղաղության քաղաքականությունը հակամարտությունների կարգավորման գործընթացում և Եվրախորհրդարանի ուժեղ աջակցությունը երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: